Ծննդյան տոնը՝ համայնքային ծես

նկԱստղիկի մեկամյակը կրթահամալիրային համընդհանուր ուրախության վերածվեց: Սա երեխայի ծննդյան տոնի ծիսականացման, ծննդյան տոնը ուսումնական օրացույց բերելու լավագույն օրինակ էր… Մեզանում արմատացած, իբր երեխայի համար կազմակերպվող աննպատակ ուտուշ-խմուշը կամ անճաշակ ժամանցը, կարևոր ու գեղեցիկ բովանդակության վերածելու հաջողված փորձ:

Ուսումնական նախագծերի հղումները՝ ստորև.

Ծննդյան տոնի նախագիծը 

Աստղիկը ավագ ընկերների օգնությամբ յուրացնում է ծիսական երգ ու պարը:

Ծննդյան բացիկներ ու շնորհավորանքներ

Կրթահամալիրային տոնախմբություն

Հղում 1

Հղում2

 

Բարև, ես եմ…

Մեր շողշողուն Աստղիկը՝ հայրիկի Պսպղը, ապերիկի Գոճին, քույրիկների Ածիկն ու մորաքրոջ Ճուտանիկը, այսօր դարձավ 11 ամսական🎂

Արևի հետ արթնացող ու տունն իր բլբլոցով լցնող սլվլիկս շատ արագ է հասունանում:

Ամեն օրն իր հետ նոր անակնկալներ է բերում, վայելքի, հիացումի բազում պահեր…

Չենք էլ հասցնում ամեն բան ժամանակին նկատել, ֆիքսել… Իսկ Աստղիկն ամեն բան նկատում է, ամեն տեղ հասցնում ու հետն էլ՝ այսչա՜փ հասունանում:

Ամեն առավոտ Դավթին քնից հանում է ու իր կենսուրախ ծղրտոցով, հաջողիկ- ծափիկները նվիրելով, հայրիկի հետ դպրոց ճամփում: Երեկոյան նույն ուրախությամբ էլ հերթով դիմավորում է, գգվում:

Ամեն օր, թավալգլոր տալով տան ամեն անկյունն ու դարակը տնտղում, թափթփում, ուսումնասիրում է, հետն էլ՝ արդեն յոթ, սուր ատամիկներով, մրգեր է կծոտում- մամլում, վայելում… Երգ լսելիս պար է գալիս, ծափիկ անում, ինձ հետ անվե՜րջ, անհոգնել ղունղունում-բլբլում է, աչքերով զրույց անում, ամեն բան հասկացնում… Թե հոգնեց, իսկույն գրկիս, կրծքիս զարդ է դառնում, ծոցս սողոսկում… Կաթիկ ուտելով էլ չի կշտանում, ոչ մի համով ուտելիքի հետ չի փոխում❤️ Գրկիս ննջում է, գրկիս արթնանում… Ապրում է էսպես, իր բացահայտումներով լի աշխարհը վայելում🥰

Ատամ, ատամ, իմ կաթնատամ…

Նոյեմբերի 21-ին Աստղիկը ուղիղ մեկ տարեկան դարձավ: Առաջին զույգ ատամիկները ծկլթել են օգոստոսի առաջին օրերին, բոլորիցս աննկատ ( չնայած որ շարունակ հետևում էինք)😊: Առաջին զույգ կտրիչներին հաջորդեցին զույգ ժանիքները: Արդեն մեկ տարեկան դարձած մեր նախշուն աղջիկն ունի 7 սուր ատամիկ: Իր նորածիլ ատամիկներով Աստղիկը սիրում է ոչ միայն մրգեր ու բանջարեղեն կրծոտել, այլև ձեռքն ընկած խաղալիքներն ու շորի փեշերը😍 Ոչ մի տեսակի մանրացրած կամ հարված սնունդ չի նախընտրում… Եփված շիլաներն ու ճաշերն էլ ուտում է հազվադեպ՝ երկու- երեք գդալիկ:

Այնպես որ, վաղուց մի կողմ եմ դրել մանկաբույժների մշակած հատուկ սննդակարգ-ռեժիմները ու առաջնորդվում եմ միայն Աստղիկի բնական նախընտրությունները բավարարելով…

Երբեք չեմ ստիպում, որ ուտի այն, ինչը չի հավանում. պարզապես հրամցնում եմ այն, ինչ դուր է գալիս իրեն ու հաճույքով է ուտում:

Դիտարկելով Աստղիկին, կրկին ու կրկին համոզվում եմ, որ երեխաները միշտ նախընտրում են բնականն ու օգտակարը…

1 տարեկանի հաշվետվու օրապատում

«Արդեն կարողանում եմ » շարքից

 Նոյեմբերի 21-ին Աստղիկը կդառնա ուղիղ մեկ տարեկան։ Այնքա՜ն արագ է թռչում ժամանակը ու այնպե՜ս արագ է մեծանում մեր գեղեցկուհին․․․ Ամեն օրը ինքնուրույնության նոր աստիճան է Աստղիկի համար․․․ Բոլորս առանձնահատուկ հիացմունքով ու գորովանքով ենք հետևում նրա յուրաքանչյուր նորարարությանը, ինքնուրույն արված ամեն մի քայլին․․․ Փորձում ենք չխոչընդոտել, չպարտադրել, մերը չթելադրել, այլ՝ դիտարկել ու զարմանալ, սիրով շրջապատել ու հիանալ այս սքանչելի, քնքուշ ու միևնույն ժամանակ շատ կամային անհատով․․․

Այս տեսանյութերի շարքը լավագույնս կպատմի Աստղիկի մասին, կփոխանցի այն անասելի հրճվանքը, որը բառերով չես նկարագրի😍

 https://youtu.be/uBRAS5eyUCM

Աստղազարդ ծննդյան տոն

IMG_9175Օրը՝ Նոյեմբերի  21

Ժամ՝ 15:15

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ մայրիկներ, բալիկներ, սովորողներ,  դասավանդողներ, հյուրեր․․․

Համակարգող՝ Սեդա Թևանյան

Պատասխանատուներ՝ երաժիշտներ, դաստիարակներ, ծրագրի ղեկավարներ

Ծննդյան տոնի երաժշտական ծրագիր․ 

Խաղերգեր՝

  • Միասնական խաղերգ- «Թռնոցի» միասնական խաղերգ․ դիմավորում Աստղիկին
  • Շնորհավորական խոսք
  • Միասնական խաղ-թռնոցի
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական երգ- «Հոպ թռի»
  • ՕՐՀՆԱՆՔ ՝ ՀԱՑԻԿ, ՋՐԻԿ – ԿՅԱՆՔ ԵՐՋԱՆԻԿ:

  • Միասնական խաղթռնոցի

    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
    Ճվիկ գնաց հեռու քաղաք,
    Բուրդ բերեց, բամբակ բերեց,
    Թել մանենք, գլխարկ գործենք,
    Մեր Աստղիկի գլխին կործենք:
    Թը~ռռ ճվիկ:
  • Միասնական խաղերգ- «Կոտ ու կես»
  • Միասնական խաղթռնոցի․
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուրպուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական երգ- Սար սար
  • ՕՐՀՆԱՆՔ՝ՏԱՇՏՆԵՐԴ ԼԻ ՀԱՑ ԼԻՆԻ,

  •                  ԴԸՌՆԵՐԸԴ ՄԻՇՏ ԲԱՑ ԼԻՆԻ:

  •  Խնոցիասերգ

    — Խնոցի,
    — Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի
    :Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:
  • Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
    Միասնական խաղ-թռնոցի
  • Դասվարների պարշնորհավորանք՝ «Թաշկինակներով պար»
  • Բարեմաղթանք՝
  • Շեն մնաս, ծլես, ծաղկես, զորանաս:
  • Խաղերգ -Դանեդան

  • Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Դաստիարակների և դասավանդողների միասնական պար «Յալլի»
  • Ամեն տարի հասնիս բարով,Երկար կյանքով, առողջ անձով:
    Կարասն ձեր լցվի գինով
    Եվ տունը ձեր՝ շեն բարիքով:
  • Միասնական խաղերգ «Կոտ ու կես»
  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
  • Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  • Միասնական երգ՝ Ծափիկ ծափիկ Ծիրանի
  • Ձեր տուն մտնի հազար բարի,Հաճար, ցորեն, կորեկ, գարի,Լիքը հորեր շատ ունենաք,
  • Կարմիր օրեր շատ ունենաք,
  • Կարմիր օրով, կարմիր շորով,
  • Ուրախ կենաք` լիքը տնով:
  • Տոնական պար՝ «Ակներ»․ Աննա Երիցյան և ընկերներ
  • Ատամհատիկի ասիկներ
    Ատամ, ատամ,
    Իմ կաթնատամ,
    Դու շուտ արի՛,
    Գալըդ բարի՜,
    Իմ լավ  ատամ.
    Ես քեզ կըտամ
    Չամչով փլա՜վ,
    Հնդու խուրմա,
    Տանձ ու խնձոր
    Մի՜շտ, ամեն օ՜ր
    Փըստա՜, բադա՜մ,
    Էլ ո՜ր մեկի
    Անունը տամ,
    Իմ լավ ատամ:
  • Միասնական պարերգ՝ Նախշուն կաքավ կաքավիկ
  • Մարզական հրավառություն․ գլուխկոնծիաշար
  • Միասնական պար՝ Բուլուլ
  • Ծիսական հյուրասիրություն․ պատասխանատու Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի քոլեջ

Աղբյուրը՝ Սեդա Թևանյանի բլոգ