Մայրիկիս հետ փանքեյք եմ պատրաստում։ Դիտե՛ք տեսանյութը ու դուք էլ պատրաստեք։
Գիտելիքի օրը բարձունքին
Բարձունքը շատ հետաքրքիր էր ու շատ դժվար, բայց ինձ դուր եկավ։ Նոր ընկերներ ունեցա, ընկեր Հայկուհու հետ նորից բարձունք հաղթահարեցի։ Ես իմ բարձունքի հաղթահարումը նվիրեցի աշխարհի ամենալավ պապային։
Այս ամիս իմ դասընկերների հետ էլ բարձունք կհաղթահարեմ ու միասին կխաղանք, կուրախանանք։
Իմ խորհուրդները բարձունք հաղթահարողներին։
Սար բարձրանալիս ջուրը ամբողջությամբ չխմե՛ք, կթողեք, որ սարից իջնելիս էլ ջուր ունենաք։
Ձեր հետ ուտելիք ու քաղցրավենիք վերցրեք։
Հարմար մարզական կոշիկներ հագեք։
Անպայման արևապաշտպան գլխարկ դրեք, որ աևը ձեր ճակատը ու գլուխը չվառի։
Չմոռանա՛ք արևապաշտպան քսուքի մասին։
Սարից իջնելիս չվազե՛ք, թե չէ՝ կսահեք ու կընկնեք։
Իմ առաջին ընթերցարանը
Աստղիկն արդեն տառաճանաչ է ու մեդիագրագետ։ Կարողանում է կարդալ, գրել, մուտքագրել, նկարել paint ծրագրով։ Ուսումնական տարվա ընթացքում նկարազարդել ու հավաքել է իր առաջին ընթերցարանը։ Տեսե՛ք։
<Հակաբացիլ Կոմիտաս> համերգը Սաղմոսավանքում
Հունիսի 30-ին կայացավ Աստղիկի ու իր առաջին դասարանցի բոլոր ընկերների ամփոփիչ ստուգատեսը։ Առավոտյան մասնակցեցինք դպրոցի լողափում խնամքով պատրաստված տեխնոլոգիական ցուցադրությանն ու օտար լեզուների երգեցիկ ստուգատեսի շքերթին։ Այնուհետև սեբաստացիական համայնքով մեկնեցինք Սաղմոսանք, որտե էլ կայացավ ստուգատեսի ամփոփումը՝ <Հակաբացիլ Կոմիտաս> համերգով։ Ամբողջը՝ տեսանյությում։
Ես կարողանում եմ․․․
Աստղիկ Բլեյանն ավարտեղ առաջին դասարանը։ Արդեն նոր հմտություններ ու կարողություններ է ձեռք բերել։ Թե ինչ է սովորել ողջ ուսումնական տարվա ընթացքում, կիմանաք, եթե դիտեք ստուգատեսային տեսանյութերի շարքը։
Կարողանում եմ կարդալ ու քանդակել
Բնագիտական փորձեր
Աստղիկը տարբեր բնագիտական փորձեր է կատարում։ Փորձերի ընթացքում տեսե՜ք՝ ի՜նչ կարևոր դիտարկումներ է անում և իսկական իմացումի հրճվանք ապրում։
Պահմտոցի
Համերաշխ բաժակները
Կախարդական ծիածան
Հետաքրքիր փրփուրիկը
Ագահ բաժակը
Թաքնված պատկերներն ու գլխիվայր բաժակը
Ուժեղ բրինձը
Ձգող փուչիկը
Հարթակում սեբաստացի քույրիկս՝ Լիլիթ Բլեյանն է
Ուսումնական թթուդրիկ
Աստղիկը մասնակում է ընտանեկան թթուդրիկին։ Ո՛չ միայն հմտորեն դասավորում է բանջարեղենը, այլև ընթացքում սովորում է անհրաժեշտ բանջարեղենի հայերեն ու ռուսերեն անվանումները, աղաջրի բաղադրությունը որոշելիս նոր բացահայտումներ անում։ Ամբողջը՝ տեսանյութում։
Իմ ուսումնական աշունը
Աստղիկը բնագիտական փորձ է կատարում և իսկական իմացումի հրճանք է ապրում։
<Փչվող փուչիկը>
