Մեր տան բաց պատշգամբը բոլորիս ամենասիրելի անկյունն է դարձել: Հատկապես մեկուսացման այս օրերին, պատգամբը ապահովում է մեր մշտական կապը երկնքի ու գարնան հետ…
Աստղիկն այստեղ ամեն օր նոր բացահայտումներ է անում… Արդեն ծանոթ է բացվող տեսարաններին՝ լուսաբացի ու մայրամուտի երկինքներին, անձրևին ու ծիածանին, լուսնին ու աշտարակին, հարևան տանիքների թռչուններին, մեր պատշգամբի կանաչ-կարմիր բնակիչներին… Այս ամենն արդեն այնքա՜ն ծանոթ ու հարազատ է մեր աղջկան: Ինքն արդեն ճանաչում, տարբերում է բոլոր ձայները, գույները… Մատնացույց անելով մեզ էլ է փորձում ծանոթացնել, մասնակից դարձնել իր հիացմունքին: Ի՜նչքան բան է փոխանցում իր արմանք-զարմանք ժպիտով, կարևորը գտած-հայտնաբերածի աչքերի փայլով:
Մեկ ու կես տարեկան դարձող Աստղիկն արդեն գիտի, որ ինքն իր այս բացահայտումների աշխարհի մի մասնիկն է, տերն ու խնամող-պահապանը🥰
10 մայիսի 2020թ.